Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 26-ին փոփոխություն է կատարել նախարարի նախկին հրամանում, որտեղ սահմանված են ոստիկանության կողմից թույլատրելի հատուկ միջոցներն ու դրանց կիրառման չափանիշները, եւ այս ցանկում հետին թվով ներառել է հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների վրա նետված «Զարյա 3» հատուկ միջոցը։ Հատուկ միջոցների ցանկն առողջապահության նախարարությանը ներկայացնում է ոստիկանության համապատասխան հանձնաժողովը։ Նախարարությունն ուսումնասիրում