Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման հարցը Հայ Եկեղեցու ուշադրության ներքո է հենց առաջին օրերից։ Միջազգային կառույցների ղեկավարների, դիվանագետների և քաղաքական տարբեր գործիչների հետ հանդիպումների ընթացքին Վեհափառ Հայրապետի կողմից պարտադիր բարձրացվում են գերիների վերադարձման հարցը, ադրբեջանական բանտերում նրանց իրավունքների ոտնահարման խնդիրները։