Добавить новость

В Подмосковье почтили память жертв террористических актов

Почти половина автовладельцев в городе пользуются каршерингом

Еще одну спортивную площадку строят в Подмосковье

Пассажиропоток на Октябрьской железной дороге в январе-августе увеличился на 16,3%



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ստացվում է, որ պետության ղեկավարը վերևից ներքև պատվեր է իջեցնում, թե պատմությունն ի՛նչ պետք է սովորեցնի, ի՛նչ շեշտադրումներով. Գոռ Մադոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վերլուծաբան, մշակութային մարդաբան Գոռ Մադոյանը

– Պարո՛ն Մադոյան, գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց ԿԳՄՍՆ-ի առաջարկած փոփոխությունը, որի համաձայն «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կոչվելու է «Հայաստանի պատմություն», որովհետև, ըստ նախարարի, ««Հայոց պատմությունը» պետականության գաղափարը լիարժեք չի փոխանցում» սովորողներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը, և արդյոք պետականության գաղափարի մասին սովորողները պատկերացում պետք է կազմեն միայն առարկայի անվանումի՞ց, եթե, ինչպես Ժաննա Անդրեասյանը նշեց, առարկայի բովանդակությունը չեն փոխում։

– Անվանումը փոխելը այդ «մեծ» նախաձեռնության մեկ տասներորդական մասն է։ Եթե չեն փոխվում ակադեմիական չափանիշները, եթե ինստիտուտներն ու գիտնականները շարունակում են իրենց կորպորատիվ շահերը պաշտպանել, շարունակում են նախորդ շրջանների բառամթերքը, շեշտադրումներն ու բովանդակությունը, ապա այս ամենը կրկին վերածվելու է առավելագույնը կենացի։ 

Պատմության ընկալման, դասավանդման ու փոփոխության այդ մեծ գործը բազմավեկտոր է և պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ սկսած գիտության ապաքաղաքականացումից, նախկին շրջանների գնահատականից, պատմության վերարժևորումից մինչև նոր մեթոդաբանություն, այլ կրթության գիտնականներ ու հրապարակային բանավեճ տարբեր դպրոցների միջև։ Այլապես, նախորդիվ այլ «պատվեր» կատարողները կվերապրոֆիլավորվեն «նոր պատվեր» կատարողների։ 

Ստացվում է, որ պետության ղեկավարը վերևից ներքև պատվեր է իջեցնում, թե ի՛նչ պետք է սովորեցնի պատմությունը, ի՛նչ շեշտադրումներով և ո՛ւմ համար։ Չափորոշիչի փոփոխությունը կարևոր է, բայց գիտության մեջ բանավեճից, նոր մոտեցումներից մինչև դասագիրք ահռելի ճանապարհ կա, և դա անունը փոխելով չէ որ արվում է։ 

– ««Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով». սա Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքն է այսօրվա նիստի ժամանակ։ Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, մենք մեր դպրոցական և ուսանողության տարիներին, ըստ էության ուսանելով «Հայոց պատմություն» առարկան, ի՞նչ ենք սովորել։

– Առաջարկվում է մի ծայրահեղությունից անցնել մեկ այլ ծայրահեղության, երբ պետության չգոյությունը ինքնին հռչակվում է որպես «չարիք», արատ, մոռանալով, որ պետությունները նոր դարաշրջանի ծնունդ են, որ թագավորությունները դեռ պետություններ չեն դասական իմաստով։ Եվ առաջարկվում է դա փոխել մի նոր պատումով, պետության պատմությամբ, որն ունեցել է դադարներ, այսինքն՝ իշխանությունն արդեն իսկ որոշում է նոր շեշտադրումներ ու նոր մոտեցումներ՝ գիտնականներին զրկելով ինքնուրույնությունից ու ուղենիշներ տալով նրանց ապագա աշխատանքին։ 

Այն իր ձևով ու բովանդակությամբ «նեոստալինիզմի» ժամանակակից դրսևորում է։ Եվ այդ մոտեցումն ու մտայնությունն իսկ ոչ միայն պրոդուկտիվ չեն, այլև էությամբ հակագիտական են։ Նույնիսկ առաջարկվում էր հետազոտություններն ուղղել ինստիտուտների ուսումնասիրությանը, այսինքն՝ պատմագիտական տերմինով ասած՝ զբաղվել ռետրոսպեկտիվ իստորիցիզմով։ Բայց դա, կրկնում եմ, այն պարագայում, երբ իրենց վարկաբեկած այսպես կոչված «գիտնականներն» ու «ակադեմիկոսները», որոնք բացահայտ ստերով բուհական դասագրքեր են գրել, շարունակում են պաշտոնավարել ակադեմիայում ու բուհերում, այն պարագայում, երբ նրանց հեղինակած գրքերը հետ չեն կանչվել, չեն խոտանվել, չեն վերանայվե։ 

Չեն վերանայվել նաև կոչումաշնորհ հանձնաժողովներն ու տարատեսակ կլիենտական ցանցերը։ Դա նմանվում է Սերժ Սարգսյանի «իմ զենքը իմ գիտությունն է» տրամաբանությանը, կրկին իր բնույթով խորհրդային վարչահրամայական տրամաբանության, երբ պատմությունն ինքնին սուբյեկտություն չունի, պատմագետը ինքնուրույն չէ, երբ դեռ հետազոտությունը չարված՝ արդեն որոշվում են արդյունքները, ու կարևորվում են միմիայն վերնագիրն ու շեշտերը։

– Պարո՛ն Մադոյան, այս իշխանությունը շատ հաճախ է խոսում պետականության, հայրենիքի, պետության ընկալման մասին՝ արձանագրելով, որ մեզանում այն ճիշտ չի ընկալվել ու հասկացվել։ Գործող իշխանության ընկալումն այս ամենի վերաբերյալ, ըստ ձեզ, ո՞րն է, ու արդյոք այն կարո՞ղ ենք համարել անքննելի ճշմարտություն, որն իրենք, ըստ էության, հրամցնում են հանրությանն այսօր։

– Ամեն իշխանություն գրում է իր պատմությունը, գտնում է իր գրիչներին և ստեղծում իր մետապատումը։ Մարդիկ իրենց կյանքն ու իրենց ժամանակը հասկանում են պատումների միջոցով, և Փաշինյանը՝ որպես հանրային խոսքի ու քարոզչության վարպետ, լավագույնս է հասկանում դրա պոտենցիալն ու քարոզչական կարևորությունը։ Սակայն եթե մեզ ոչ թե անունը կամ պատերն են պետք ներկել, այլ գործորդներին, մեզ պետք է ավելացնել ակադեմիական ազատությունները, խթանել բանավեճերը, ոչ թե հռչակել մի թևը չարիք ու կառավարության նիստում գրավիտացիան հայտնաբերած Նյուտոնի պես կարգադրել գնալ ու գտնել ոսկե գեղմը։ 

Ի վերջո, մեր խնդիրը ոչ թե «Հայոց պատմություն» անվան մեջ է, այլ մեր պատմությունը բազմակողմանի ճանաչելու ու դրա ոչ ցանկալի, մեր կարծրացած պատկերացումներին խանգարող իրողություններին վախով առերեսվելու մեջ։ Մենք պետությունն ենք դնում պատմության կենտրոնում, այնինչ կենտրոնը մեկը չի, բազմաթիվ են, կան բազմաթիվ պատմություններ իրենց շեշտերով՝ մարդու, սոցիալական, քաղաքական, ինստիտուտների, մշակույթի, և դրանք կարող են հակասել իրար, դրանք կարող են և հավանաբար տևական ժամանակ պետություն չեն ենթադրել: Միջնադարյան ֆեոդալ հայի համար հայրենիքը սեփական ունեցվածքն ու հողային կալվածքներն էին, հետագայում է հայրենիքը նույնացվել ընդհանուր պետության սահմաններին։ Ի՞նչ է, միջնադարի պատմությունը հռչակելու են անպետության, թե՞ հակապետության պատմություն։

– «Մենք, իմ գնահատմամբ, մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում են բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է». Նիկոլ Փաշինյանի խոսքն է։ Դատելով իշխանության այս վեց տարիների գործողություններից՝ ձեզ համար պա՞րզ է, թե ո՛րն է այդ «պետական ընկալման աշտարակը», որտեղ փորձում են բարձրանալ։ Հաջողվելո՞ւ է իշխանությանը բարձրանալ այդ աշտարակը, հանրությանն էլ բարձրացնել։

– Եթե առաջնորդվենք վերջին տարիների վայրիվերումներով, այդ աշտարակները հողեղեն են և առաջին իսկ մակընթացության հետ փլուզվում են։ Դրանք ներքևից եկող նախաձեռնություններ չեն, սկզբում քաղաքացի չկար, պետություն չկար, Փաշինյանի համար կար ժողովուրդ, օջախ ու ընտանիք, որոնք բոլորը հակոտնյա են պետությանը։ 

Պատերազմից հետո հռչակվեց Հայաստանի փրկությունը ինքնիշխանության միջոցով, ինքնիշխանությունը նաև ակադեմիական ոլորտի ինքնիշխանությունն է, ոչ թե իշխողների թելադրանքը, բայց մենք տեսանք, որ բուհերը մնացին քաղաքական այրերի ենթակա, բուհերի խորհուրդներում ԽՍՀՄ լավագույն ավանդույթներով պաշտոնյաներ են, որոնք, ըստ Փաշինյանի, «պաշտպանում են բուհերը քաղաքականացումից»: Ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը, երբ հանուն կուսության պահպանման զբաղվում են սեքսով։ Հետո եկավ Ակադեմիական քաղաքը՝ ստալինյան ոճով՝ վերևից հրամանով ու հարկադիր կատարմամբ։ 

Հիմա էլ պետության ձախողման հիմքերից մեկն է հռչակվել «Հայոց պատմություն» առարկան, կարծես պետության հաղթանակների շրջանում նույն անունը չէր, կամ Փաշինյանի նախապատերազմական փուլում դա խանգարում էր մեզ լինել «տարածաշրջանի անվտանգության երաշխավորը»։ 

Այստեղ բազմաթիվ հարցեր կան, անթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տան գիտական ազատ համայնքները, բայց մեր գիտական համայնքները չունեն ինքնաֆինանսավորում, ուղղակի կախված են պետության՝ իշխանության աջակցությունից, որոնց հիմա էլ թելադրելու են, թե ի՛նչ պատմություն գրել, ինչպիսի՛ շեշտադրումներով և ո՛ւմ համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ստացվում է, որ պետության ղեկավարը վերևից ներքև պատվեր է իջեցնում, թե պատմությունն ի՛նչ պետք է սովորեցնի, ի՛նչ շեշտադրումներով. Գոռ Մադոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

ДКЦ им Рошаля — флагманский проект в сфере здравоохранения Подмосковья

Совет ветеранов проведет творческий конкурс в Воскресенском

В Химках стартовали работы по устройству кругового движения

В Одинцове открылся новый корпус школы для детей с ОВЗ

Музыкальные новости

Уссурийский дизельремонтный завод обновляет свое оборудование за счет инвестиций

Спорт и игры: какие мероприятия «Москвы 2030» популярны у семей участников СВО

В Сочи подвели итоги конкурса национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона

Теннисный турнир в честь Ю. М. Лужкова: финальные матчи и награждение впереди

Новости России

Расписание поездов Москва-Казань изменится из-за ремонта участка Андосово-Пильна

В Одинцове открылся новый корпус школы для детей с ОВЗ

Жилые дома и соцучреждения Москвы готовы к отопительному сезону

Подмосковная система видеонаблюдения помогла выявить 1760 нелегальных перевозчиков строймусора летом

Экология в России и мире

Токсиколог Кутушов назвал неожиданную пользу лисичек в борьбе с паразитами

«AXIOМА» - уникальный цифровой ІТ-проект «Норникеля» в рамках работы ИЦК «Экология»

Пластический хирург Мадина Байрамукова: с помощью каких бьюти-средств можно подтянуть грудь

Годовая отчетная конференция Объединенного Совета ветеранов АО «Желдорреммаш» прошла в Челябинске

Спорт в России и мире

Теннисист Рублев проиграл Димитрову в матче четвертого круга US Open

Медведев всухую выиграл первый сет у Боржеша в матче 4-го круга US Open

Тиафу об Арене Артура Эша: «Я всегда мечтал играть на этом корте. Тут я лучшая версия себя»

Матч Медведева и Боргеша на US Open прервали из-за пожарной тревоги

Moscow.media

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

В Екатеринбурге запретят стоянку на улицах Белинского и Раевского

«ХИЖИНА ДЯДИ ТОМА» ПО-РУССКИ

Призрачный мир осеннего акварельного Петербурга











Топ новостей на этот час

Rss.plus






Два грузовика и автомобиль столкнулись на внешней стороне МКАД

В Химках стартовали работы по устройству кругового движения

Подмосковная система видеонаблюдения помогла выявить 1760 нелегальных перевозчиков строймусора летом

Выставка «Писатель-библиотекарь» пройдет в библиотеке № 145 в Братеево