«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու նախաձեռնությունը դեռ տարեսկզբին հանրության լուրջ դիմադրությանն էր արժանացել։ Քաղաքացիները բացասական կարծիքներ էին ներկայացրել, ինչը, սակայն, չխանգարեց, որ աղմկահարույց որոշումն արժանանա գործադիրի միաձայն հավանությանը։