Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի տարածքում գտնվող Կարմիր սարը շահագործելու վերաբերյալ 4-րդ՝ վերջին լսումը թեժ և լարված մթնոլորտում է անցել։
Ոստիկանները պատ կազմած հսկում են Գինեվետի համայնաքապետարանը։ Նրանք փորձում են խոչընդոտել մուտքը, ապա դուրս հրավիրել իրավապաշտպան Նազելի Վարդանյանին։
Գինեվետի գյուղապետարանում անցկացվող հանրային լսմանը համայքի բնակիչներից մի քանի հոգի էր մասնակցում, հիմնականում՝ համայնքապետարանի աշխատակիցները։ Հանրային լսումներ կազմակերպողը պատճառաբանել է, որ դահլիճում տեղ չկա։
«Ժողովուրդը ժողովուրդ չի՞, այս համայնքի բնակիչ չի՞։ Մնացածն էլ են ուզում ներկա լինել», - նշում է ներկաներից մեկը, իսկ դիտարկմանը, թե տարածքը փոքր է, հավելում, - «դուրս գանք դրսում անենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։