Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում տղամարդն աղեղնազենով հարձակվել է երեք կնոջ վրա ու սպանել նրանց։ BBC-ի՝ հաղորդմամբ՝ զոհերը BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։
61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է աղեղնազեն և, հնարավոր է, այլ զենքեր։
Կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է՝ Լոնդոնի հյուսիսից։ Նրա որոնումները շարունակվում են։ Բուշիում և Լոնդոնի հյուսիսում ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղակայվել։ Իրավապահները հանրությանը զգուշացրել են չմոտենալ կասկածյալին, որը դեռ կարող է զինված լինել աղեղնազենով։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 19։00-ի մերձակայքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սա եղել է թիրախավորված հարձակում։