Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը՝ կարևորելով այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: Մասնավորապես՝ շեշտել են թվայնացման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդկային կապիտալի, տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման, հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության