ԱՄՆ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու ՀՀ-ին՝ աջակցելու, առաջ մղելու թվային վերափոխման համար:
Այս մասին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
«Ուրախ եմ՝ ՀՀ-ում ստեղծվել է հավելված, որը կօգնի հայերին ստանալ վարորդական իրավունք, ծննդականի, մահվան վկայական կամ դիմել ֆինանսական աջակցության: Այս ամենը հնարավոր կլինի այդ հավելվածի միջոցով: Պետական ծառայությունները թվայնացնելը կպահանջի նախևառաջ անվտանգային և հուսալի թվային համակարգեր, որոնք կարող են դիմակայել կիբերհարձակումներին, և որոնք կառավարվում են հստակ կարգավորող կանոններով»,- ասաց Փաուերը:
Նա նշեց, որ ուրախ է հայտարարել՝ 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրվելու ՀՀ-ին աջակցելու, առաջ մղելու թվային վերափոխման նպատակով:
«ՀՀ-ն կկարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը նրանցից, ովքեր կփորձեն վնաս հասցնել: Կստեղծի հիմք կառավարության համար, որ այն օգտագործի ինֆորմացիան իր քաղաքացիների կարիքներին անդրադառնալու համար: Այս նախագիծը կարող է բերել հետաքրքրություն դեպի Հայաստան՝ միջազգային բիզնեսների կողմից: Հնարավոր է, որ կստեղծի նոր աշխատատեղեր»,- ասաց Փաուերը: