Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը և գլոբալ խնդիրները, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ։
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է խաղաղության ջանքերը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին և Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումներին։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը՝ այս տարածաշրջաններում խաղաղություն հաստատելու համար։
Էրդողանն ընդգծել է, որ Հունգարիայի նախագահության ընթացքում Թուրքիայից աջակցություն է ակնկալում ԵՄ անդամակցության գործընթացի ակտիվացման և հարաբերությունների զարգացման գործում։