Առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն կհայտարարի Կիևին նոր աջակցություն տրամադրելու մասին։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն կհայտարարի Ուկրաինայի համար աջակցության նոր, խոշոր միջոցների մասին, այդ թվում՝ Գերմանիայում նոր ռազմական հրամանատարության», - հայտարարել է Սալիվանը։
Նոր տրամադրվող օգնությունը կներառի Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների վերապատրաստումը, ինչպես նաև 40 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն, հավելել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։