Հուլիսի 14-ին երևանում կկայանա ավանդական կարատեի՝ «Ararat Cup» անվանումը կրող 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը:
Այս տարի մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Եգիպտոսից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից: Մրցաշարում հանդես կգա ընդհանուր առմամբ 300 մարզիկ:
Հայաստանից մրցաշարին կմասնակցեն մի շարք տիտղոսակիր մարզիկներ՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Ոսկանյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն ու աշխարհի գավաթակիր Հովհաննես Հակոբյանն ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի մեդալակիր Նարեկ Մովսիսյանը։