168.am-ի հետ զրույցում անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանը Ղազախստանում անցկացվող զորավարժություններին անդրադառնալով՝ նախ հռետորական հարց տվեց, թե ինչու են հենց այդ հինգ երկրները մասնակցում։ Չորս երկրների դեպքում տրամաբանություն կա՝ միջինասիական հանրապետություններ են՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, և հարց է առաջանում, ինչո՞ւ է այս տրամաբանությունից դուրս մնացել Թուրքմենստանը, իսկ դրա փոխարեն՝ ավելացել Ադրբեջանը։