Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։ Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում […]
The post Զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ ռազմական գործողություններին մասնակցած ու զինվորական ծառայությունից զորացրված անձանց համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։
Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։
Ըստ այդմ՝ ծրագիրն ունի 3 բաղադրիչ.
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
The post Զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ ռազմական գործողություններին մասնակցած ու զինվորական ծառայությունից զորացրված անձանց համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.