Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է բանաստեղծ Հուսիկ Արան․
«Ոչ ոք չի ուզում իշխանության գալ, պատասխանատվություն ստանձնել։ Սրբազան շարժումը առնվազն փորձ է կասեցնելու կործանարար ընթացքը։ Արցախում Փաշինյանը խաղաղություն է հաստատել, նույնը հաստատելու է Հայաստանում։
Հիմա ուղիղ տեքստով ասում է Սահմանադրության փոփոխության մասին։ Սահմանադրության փոփոխությունն ուղիղ իմաստով նշանակում է պետության կորուստ։ Ասում է 4-րդ հանրապետություն։ Դա ո՞րն է լինելու՝ Թուրքահայաստա՞նը, Արևմտյան Ադրբեջա՞նը։
Սա ուղղակի կորցնում ենք մեր անկախությունը։ Ամեն այլանդակ ու այլասերված բան փորձում են ժողովրդի հետ հակադրելով կամ համադրելով անցկացնել»,- նշել է բանաստեղծը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․