Հնդկաստանում օձը սատկել է մարդու կծելու հետևանքով. արտասովոր դեպքը տեղի է ունեցել Ռաջուլիի շրջանում, գրում է indiatoday.in կայքը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ օձը խայթել է տղամարդուն՝ Սանթոշ Լոհարին, որն ի պատասխան կծել է սողունին: Թունավոր օձը տղամարդուն խայթել է քնած ժամանակ՝ գիշերը: Խուճապի մատնվելու փոխարեն, հնդիկը բռնել է օձին մետաղյա լարով և երեք անգամ կծել նրան:
Իր արտասավոր քայլը Սանտոշը բացատրել է այսպես. «Իմ գյուղում համոզմունք կա, որ եթե օձը կծում է քեզ, դու պետք է մի քանի անգամ կծես նրան, որպեսզի չեզոքացնես թույնը»:
Նշվում է, որ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: