Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կիրանցի Գոհար Վարդանյանը:
«Այս նկարներն արված են համարյա նույն հատվածում:
Առաջին նկարը այսօր, 2-րդը 2 ամիս առաջ:
Հիմա հարց: ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում:
Իսկ մարդիկ գալիս կանգնում են այդ հատվածում և հպարտանում իրենց տեսածով:
Կներեք սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպիին բուժելու փոխարեն գալիս ես մարդկանց վերքին աղ եք լցնում գնում»,- գրել է նա: