Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն մեկնաբանել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունը (0:0, 11 մետրանոցներ՝ 3:5).
«Դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու այն ամենը, ինչ մեր թիմը ցույց տվեց այս Եվրոյում։ Մենք արժանի էինք այլ արդյունքի՝ հաշվի առնելով աշխատանքի մակարդակը։
Ցավոք սրտի, դա ֆուտբոլ է: Չորս օր առաջ մենք ուրախ էինք Սլովենիային հաղթելուց հետո, իսկ այսօր տխուր ենք։ Շնորհավորում եմ թիմակիցներիս, նրանք շատ պայքարեցին, արեցին այն ամենը, ինչ ասաց մարզիչը և լավ աշխատանք կատարեցին: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, լավ խաղացինք։
Ռոնալդու՞ն․․ Նա ինձ համար շատ բան է նշանակում: Մենք նման ենք եղբայրների… Եվ մենք Եվրոյի մասին կխոսենք ավելի ուշ»,- Պեպեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։