Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մայիսին հայտարարել էր, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կավարտի կարիերան։
Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն։ 89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում, 120-րդ րոպեին իսպանացիների կազմում Միկել Մերինոն հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս հանդիպումը վերջինն էր գերմանացի ֆուտբոլիստի համար կարիերայում։
Իր կարիերայի ընթացքում 34-ամյա կիսապաշտպանն ընդհանուր առմամբ անցկացրել է 919 հանդիպում և նվաճել 35 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի վեց տիտղոս։
Կրոսն իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին 7 տարիներն անցկացրել է «Բավարիայում»: Տասը տարի առաջ նա տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Իր կարիերայի ընթացքում Կրոսը վեց անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ Գերմանիայի առաջնությունը և չորս անգամ՝ Իսպանիայի առաջնությունը։ Տասը տարի առաջ Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում նաև դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։