Գյումրիում այս տարի Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը կնշվի տոնին հատուկ ծեսերի կատարմամբ։ Այն որպես փառատոն՝ կկազմակերպվի Բաքվի բանտում գտնվող մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) հիմնադրամի կողմից վերանորոգվող Բարեկամության այգում։ Երկօրյա փառատոնը կմեկնարկի ամսի 6-ին․ ջրավազանները կլցվեն վարդաջրերով, ջրախաղը բակերից կտեղափոխվի այգի․ կհնչի երգ-երաժշտություն, կմատուցվեն ազգային պարեր ու կկազմակերպվի ազգային խոհանոցը