Добавить новость

Синоптики пообещали москвичам сухую погоду и до 29 градусов тепла 7 июля

За сутки в 10 российских регионах на водоемах утонули 49 человек, 7 из них дети

Сборная Узбекистана вернулась на родину с 36 золотыми медалями

Йемобиль, летающие бегемоты и сумка-еж: фан-новости недели

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության ոլորտում փորձագիտության, […]

The post Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության ոլորտում փորձագիտության, վերապատրաստման, գնահատման և կառավարման միջազգային ծրագրեր իրականացնող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների։ Արդեն իսկ հեռավար ձևաչափով մեկնարկած դասընթացի արդյունքում ընտրված 30 մասնագետները (16՝ մարզերից, 14՝ Երևանից) հուլիսի 14-27-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքում կշարունակեն իրենց վերապատրաստումը BELC ծրագրով:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունները: Նախարարի տեղակալը շնորհավորել է ուսուցիչներին և շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի ու մասնագիտական զարգացման գործընթացում առավել ակտիվ ներգրավվածության համար:

«Կարևորում ենք այս ծրագրի հնարավորությունն ու անհամբերությամբ սպասում արդյունքներին: Ծրագրի կայացման համար բավականին մեծ ջանքեր ենք գործադրել: Օտար լեզուների դասավանդման զարգացումը մեզ համար կարևոր թիրախ է և հանդիսանում է հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջնային ուղղություններից մեկը: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր երեխաները դպրոցն ավարտելիս կարողանան վարժ խոսել ու հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով:

Հետևաբար, կարևոր է, որ օտար լեզու դասավանդող ուսուցիչները տիրապետեն ժամանակակից մանկավարժության մոտեցումներին ու մեթոդներին և այս համատեքստում՝ նաև տեխնիկական միջոցների կիրառմանը: Այսօր, իսկապես, մարտահրավեր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպելը, որ երեխան հետաքրքրված լինի դասերի միջոցով օտար լեզուներ սովորել, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները դրա բոլոր հնարավորությունները տալիս են»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նաև հետաքրքիր և հագեցած ճամփորդություն մաղթել ուսուցիչներին:

Ծրագրին ուսուցիչների հաջող և արդյունավետ մասնակցությունը, նախարարի տեղակալի գնահատմամբ, կարևոր է նաև մյուս մասնագետների հետագա վերապատրաստումները կազմակերպելու տեսանկյունից:

Մասնավորապես՝ այս տարվանից ուսուցիչների հերթական ատեստավորումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա. օտար լեզուների պարագայում այն վերաբերելու է ոչ թե լեզվի իմացությանը, այլ լեզվի դասավանդման մեթոդաբանությանը. «Եթե այս վերապատրաստման արդյունքում կունենաք, օրինակ, 3-րդ մակարդակի վերապատրաստողի կամ ուսուցչի կարողություն, բնականաբար, կարող եք ընդգրկվել վերապատրաստումների գործընթացում՝ որպես վերապատրաստող, օրինակ, երկրորդ մակարդակի ուսուցիչների համար: Վստահ եմ՝ ձեզ համար մասնագիտական գործունեություն ծավալելու ավելի մեծ հեռանկարներ կստեղծվեն»:

Մասնակիցներին հաջող վերապատրաստում է մաղթել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ ուսուցիչներին հորդորելով առավելագույնը քաղել վերապատրաստումների գործընթացից, որը կնպաստի անձնային աճի զարգացմանն ու կօգնի տեղայնացնել ֆրանսիական փորձը՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսումնական գործընթացը:

Նշենք՝ «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ, մեկնարկել է այս տարվա ապրիլից: Նախագծի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողներ:

Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը: Պիլոտային ծրագրի բացման միջոցառումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կայացել է հունիսի սկզբին Ֆրանսիայի Սևր քաղաքում: Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային կրթության և երիտասարդության նախարարության գործընկերների, ինչպես նաև FEI-ի թիմի հետ, այցելել կրթական հաստատություններ:

The post Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Якутянка написала книгу и самоиздала ее в Америке

Пять поморских семей представляют регион на всероссийском конкурсе «Это у нас семейное»

Сборная Узбекистана вернулась на родину с 36 золотыми медалями

Столичный производитель RFID-продукции начал поставлять свои изделия для чипирования животных

Музыкальные новости

Жить в небоскребах чаще всего хотят молодые люди в возрасте от 18 до 35 лет

Сеть клиник «Будь Здоров» приняла участие в VK Fest в Санкт-Петербурге

FT: Орбан после переговоров с Зеленским встретится с Путиным в Москве

«Истинная страсть!»: Конор Макгрегор поддержал заплакавшего на поле Роналду

Новости России

Столичный производитель RFID-продукции начал поставлять свои изделия для чипирования животных

Сборная Узбекистана вернулась на родину с 36 золотыми медалями

Йемобиль, летающие бегемоты и сумка-еж: фан-новости недели

За сутки в 10 российских регионах на водоемах утонули 49 человек, 7 из них дети

Экология в России и мире

Lemaire menswear весна-лето 2025

«Чушь из нельмы» и «картофель с олениной»: ТВ-3 и ресторан «Магадан» накормят жителей Питера блюдами «Последнего героя»

На курорты Анапы, Новороссийска и Геленджика пришла новая напасть: туристы уже опасаются выходить на улицу

Оливки или маслины: доктор Кутушов раскрыл их преимущества

Спорт в России и мире

Энди Маррей заявил о желании стать тренером

Россиянка Шнайдер проиграла американке Наварро на Уимблдоне

Уимблдон. 4 июля. Марреи сыграют пару последним запуском на Центральном корте, Зверев сыграет на Корте №1

Теннисист Медведев вышел в четвертый круг Уимблдона

Moscow.media

Приморье - мыс Сосновый

Про чудо природы, яркое лето и макромир

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Ограничивается движение большегрузов по трассе М-5 Урал в Самарской области











Топ новостей на этот час

Rss.plus






Сборная Узбекистана вернулась на родину с 36 золотыми медалями

В России за сутки утонули полсотни человек

Синоптики пообещали москвичам сухую погоду и до 29 градусов тепла 7 июля

За сутки в 10 российских регионах на водоемах утонули 49 человек, 7 из них дети