Երևանի մետրոյի կայարանում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով: Այս նորամուծությանը քաղաքացիներին ծանոթացնելու համար նոր վճարային համակարգը սպասարկող «Թել-Սել» ՓԲԸ-ն նույնիսկ աշխատակիցներ է տրամադրել, որոնք համապատասխան սարքավորումների մոտ մետրոյից օգտվողներին ցույց են տալիս քայլերի հաջորդականությունը։ Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ․ արդյո՞ք