Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Բացարձակ եւ կատեգորիկ դեմ եմ այդ հայտարարությանը, որ մենք պիտի սպասենք այնքան, որ Եվրոպան մեզ ասի, թե մենք ինչքան մոտենանք իրեն կամ ինչքան ինտեգրվենք: ԵՄ-ն բաց տարածք է եղել բոլոր երկրների համար, եթե համապատասխանել են: Դա, իհարկե, քաղաքական որոշում է, բայց երկիրն ինքն է սահմանում իր ձգտումների չափը»: