Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։
Սրանք երբեք չեն ուղղվի…», - գրել է նա։
Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Լեո-Պարոնյան խաչմերուկում 2022 թ. ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։