168.am-ի՝ ընտանեկան հայտարարագրերի շարքի հերթական դրվագը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ, աղմկահարույց գործեր քննող և հանրային տարբեր շրջանակներում շարունակաբար իբրև իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր ընկալվող Մնացական Մարտիրոսյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի մասին է, որոնք աչքի են ընկնում տպավորիչ դրամական միջոցներով և ոչ միայն։