Դանիելյանն ասաց, որ պետական հաստատություններն այնտեղ չեն գործում՝ կադաստրը չկա, դատարանը չի գործում, դիահերձարանը չկա, մարդիկ ստիպված են իրենց ընտանիքի անդամներին հուղարկավորելու համար տանել Կապան, դիահերձարանից օգտվել, նորից հետ բերել Մեղրի: Խայտառակ իրավիճակ է: Նոտարական գրասենյակ չկա: Կենդանիների համար սպանդանոց չկա, որը խոչընդոտում է անասնապահության զարգացմանը: Շատ տխուր պատկեր էր: