«Ազատություն». Ադրբեջանի նախագահն այսօր վերստին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Իլհամ Ալիևի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է», – APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս: