Օրերս տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Fastex-ն ընդհանուր առմամբ 200 միլիոն ՀՀ դրամին համարժեք 230,000 FTN-ով է պարգևատրել հայաստանյան սպորտային աշխարհի 103 ներկայացուցչի՝ մարզիկներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է, որն օգտագործվում է հարթակում իրականացնող գործարքներ կատարելիս։
Դեռ տարվա սկզբին հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ելույթում անդրադարձել է այս կարևոր համագործակցույթանը․
«Fastex-ի հետ համագործակցության շրջանակում կտրամադրվի հայկական սպորտի պատմության համար աննախադեպ չափի գումար։ Առաջիկա տարիներին մենք կունենանք այդ օժանդակությունը։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարի 70%-ը հատկացվելու է մարզիկների, հավաքականների գլխավոր մարզիչների, երկորրդ և անձնական մարզիչների, նաև բժիշկների պարգևատրմանը։ Սա Fastex-ի նախաձեռնած պարգևատրությունն է՝ պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին համարժեք։ Հուսով եմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին։ Տրամադրված գումարի մյուս մասը՝ 30%-ը, ուղղվելու է սպորտային տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Երևանում կայանալու է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի Բ խմբի առաջնությունը, որի անցկացման իրավունքն արդեն հաստատված է։ Միջոցառումը տեղի կունենա 2025թ․ Երևանում։ Բացի այդ կիրականացվեն վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, կարատեի Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը, ինպես նաև հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը»։
«Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մենք առանձնահատուկ կերպով ենք ուզում կարևորել և գնահատել ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքը։ Այսպիսի միջոցառումները տեղի են ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, տարեկան երկու անգամ», - նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։
«Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին հաղթանակների կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ բարձր եք պահում մեր դրոշը միջազգային մրցումներում։
Ֆաստեքսը մշտապես սատարում է հայկական սպորտի զարգացմանը։ Մինչև 2030թ․ Fastex-ը 5 մլն FTN կտրամադրի հայկական սպորտի աջակցմանը։ Այսօր այս մեծ ճանապարհի առաջին քայլերն ենք անում։ Շնորհակալ ենք մեր մարզիկներն, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը», - ասել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։
Հիշեցնենք, որ համաձայն դեռ տարվա սկզբին ստորագրված պայմանավորվածության Fastex-ն աջակցություն կցուցաբերի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։
Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայմանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։