Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ժամանել է Մոսկվա, ինչի մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, թելեգրամյան ալիքում հայտնել է պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։
«Քանյե Ուեսթն արդեն Մոսկվայում է: Սա հրաշալի նորություն է: Կանգ է առել մայրաքաղաքի հենց սրտում», - գրել է պրոդյուսերը:
Նա հույս է հայտնել, որ ռեփերը համերգ կտա «Լուժնիկի» մարզադաշտում:
«Եթե դա տեղի ունենա, 80 հազար տոմս կսպառվի երեք օրում կամ առավելագույնը՝ մեկ շաբաթում: Նա շատ զիլ դեմք է, խոսքերն ավելորդ են», - եզրափակել է Ռուդկովսկայան: