Պատմության մեջ անհատի դերը՝ իբրև պատմաիմաստասիրական հիմնախնդիր, վաղուց զբաղեցրել է ուսումնասիրողների միտքը[1]: Հայաստանի անկախության տարիներին անհատի դերի ընկալումը, գնահատումը և վերաիմաստավորումը բազմաթիվ փոխակերպումների են ենթարկվել, ցավոք, հաճախ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Քաղաքական մրցակիցներին և իրավանախորդ իշխանություններին քննադատելու միջոցով ինքնահաստատվելու ավանդույթը դարձել է հասարակական առաջընթացի ու հանրային համերաշխության հասնելու խոչընդոտներից մեկը: