Նովի Սադում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականից առաջին օրը պայքարի մեջ ներգրավված հինգ ըմբիշներից 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել է բուլղարացի Էսադ Ֆերադ Բոզալիին եւ մտել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Բայսանգուր Օսմանիի հետ: Մեր