Ներքին Հանդում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով ցույց է տվել փշալար, ցանկապատ ու ասել, թե տեսեք, Ոսկեպարում դրել ենք, տեսեք ինչ լավ է, մինչդեռ ստել է, ոստիկաններին, սահմանապահներին, ում հարցրել է, նման բան չկա: Բնակիչներն ասացին. «Դա մեզ մոտ է երեւի նկարել, Իրանի հետ սահմանն է»: Բագրատ սրբազանն էլ ուրախությամբ բացականչեց. «Ժողովո՜ւրդ, Գառնիկ, ցանկապատը գտնվել է»: