Կիրանցի ժողովրդից այսօր բավականին մարդ արդեն տեղափոխվել է տարբեր շրջաններ, որովհետեւ ոչ մի խելամիտ մարդ թուրքի հետ չի ապրի: Իշխանության ասած խաղաղության դարաշրջանի մասին խոսելը շուտ է, որովհետեւ 1991-1993 թվականներին թափված արյունը դեռ չի սառել, ինչ մնաց 2016, 2020, 2022 թվականինը: Այսօրվա Ադրբեջանը սովետական Ադրբեջանը չի եւ ոչ էլ այսօրվա Հայաստանը՝ սովետական Հայաստան: Թշնամու հետ ապրելուն մենք, ես ինքս, չենք կարող համակերպվել: Ու բազմիցս ասել եմ. եթե ինչ-որ մեկը կարող է ապրել, թող գա Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում ապրի նրանց հետ եւ օրինակ ծառայի: Թող ասի, ես Երեւանում իմ բնակարանը վաճառել եմ, եկել, Ոսկեպարում կամ Կիրանցում բնակարան եմ ձեռք բերել եւ որոշել եմ ընտանիքով թուրքի հետ ապրել»,- ասաց Միհրան Մախսուդյանը: