«Ազատություն». Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք առկա հիմնախնդիրներ լուծելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու։ «Սա գործընթաց է, որի վրա մենք աշխատում ենք արդեն որոշ ժամանակ», – ասել է Միլլերը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնականը պարբերաբար այցելում է տարածաշրջան։ Պետդեպարտամենտը