«Օստարկիզմը», որպես ժողովրդական քվեարկությամբ «վտանգավոր քաղաքացու» արտաքսման մեխանիզմ, ձեւավորվել էր Հին Աթենքում մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Այդ ժամանակից սկսած, բովանդակային առումով ոչ մի բան չի փոխվել: Այս կամ այն անձին որպես հակահերոս «նոմինացնելը» («անվանակարգելը»), համընդհանուր ցասման առարկա դարձնելը եւ հետո մոռանալը կրկնվում է դարեդար: Ընտրվում է որոշակի պատում, օրինակ «50/50», եւ ի հայտ է գալիս հակահերոսը,