2024 թ․ հունիսի 5-ին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀՇՆ 31-03.07- «Առողջապահական կազմակերպություններ. հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մշտապես ընդգծելով հոգեկան առողջության ոլորտում իրավական ակտեր մշակող/ընդունող իրավասու մարմինների իրավունքահեն մոտեցման անհրաժեշտությունը, ուսումնասիրել է Նախագիծը և արձանագրել որոշ հոդվածներում խնդրահարույց կարգավորումներ։