ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը` կենցաղային այրվածքների վիճակագրության և կանխարգելման մասին Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար: Հայաստանում տարեկան մոտավորապես 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում: 700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է: