Добавить новость

Ura.ru: на Урале девушка выжила после падения из окна

Реконструкция бассейна «Бригантина» продолжается в Мытищах

ИС «СТОК» поможет российским разработчикам электроники

Два сквера и территорию благоустроют у водохранилища в Волоколамске



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հիմա վիշապը դու ես. հայ քաղաքական դեմքի երկու երեսը 

Համաձայն նարդու աղմուկի տակ ծավալվող բակային զրույցների՝ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ազգությամբ առնվազն երկու «թուրք» ղեկավար: Եվ հետաքրքիրն այն է, որ նրանք երկուսն էլ միմյանց ծայրահեղ հակադրությունն են: Եվ ով մի ղեկավարին համարում է «թուրք», մյուսին, որպես կանոն, համարում է «իսկական հայ»:  Այստեղ «թուրք» բառը ոչ միայն նշանակում է օտար ազգի ներկայացուցիչ, այլև դարձել է […]

The post Հիմա վիշապը դու ես. հայ քաղաքական դեմքի երկու երեսը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Համաձայն նարդու աղմուկի տակ ծավալվող բակային զրույցների՝ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ազգությամբ առնվազն երկու «թուրք» ղեկավար: Եվ հետաքրքիրն այն է, որ նրանք երկուսն էլ միմյանց ծայրահեղ հակադրությունն են: Եվ ով մի ղեկավարին համարում է «թուրք», մյուսին, որպես կանոն, համարում է «իսկական հայ»: 

Այստեղ «թուրք» բառը ոչ միայն նշանակում է օտար ազգի ներկայացուցիչ, այլև դարձել է խորհրդանշան, այն նոր, ավելի խոր բովանդակություն ունի: Սա հայկական ինքնության հակակերպարն է, վառ արտահայտված «ուրիշը», ամբողջ ազգի գոյության թիվ մեկ վտանգը: Սա է պատճառը, որ որևէ մեկին ծայրահեղ վտանգավոր ներկայացնելու համար նրան հաճախ անվանում են «թուրք»: 

Ներքաղաքական կյանքում մենք ունենք երկու ծայրահեղական կերպար, որոնք արտահայտում են աշխարհին նայող մեր ժողովրդի զույգ աչքերը, հակադիր զգացմունքները, աջ և ձախ թևերը: Նշեմ, որ ես չեմ խոսելու իրական անձերի մասին, այլ նրանց՝ մեդիայում, բակային զրույցներում գեներացվող ասեկոսեներից հյուսված կերպարների մասին: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի մասին է: 

Այս երկու կերպարները հանրության հավաքական պատկերացումների մեջ ունեն վառ արտահայտված հստակ տարբերություններ: Մեկը պրոռուսական է, մյուսը՝ պրոարևմտյան, մեկը արտահայտում է չոր տղամարդկայնությունը, մյուսը ավելի փափուկ, ֆեմինին կերպար է, ինչը, իհարկե, մասկուլինության կողմնակիցների ծաղրի առարկա է դառնում: Մեկը քչախոս է, մյուսն աչքի է ընկնում շատախոսությամբ: Մեկը հստակ արտահայտում է հարուստ, տեղը-տեղին, լավ պարֆյումով տղամարդու կերպարը, մյուսը՝ հասարակ մարդու, որի վրա կոստյումը հաճախ ծուռ է նստում, գլխարկն էլ չի սազում: Մեկին երբեք չես տեսնի ուտելիս, մյուսը հայտնի է բուտերբրոդային նկարներով: Մեկը փակ է, հավաք, մյուսը՝ բաց ու հուզական… Այսպես թերևս կարելի է երկար շարունակել: Սրանք երկու կերպարների տարբերություններն են: Բայց կան նաև նմանություններ: 

Եվ հենց դրանք են կազմում այն հիմնասյունը, որը ամբողջացնում է այս երկու հակադիր կերպարներին, ձուլում է նրանց, սարքում նույն մեդալի հակառակ երեսները: 

Առաջինը ատելությունն է, որ նրանց հանդեպ տածում է ժողովրդի մի մասը: Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին միավորում է այն, որ նրանց երկուսին էլ «թուրք» են անվանել: Եվ խոսքը ոչ միայն վիրավորական արտահայտության մասին է: Փողոցային ասեկոսեները երկուսի մասին էլ լեգենդներ էին հյուսում, որ կամ նրա պապը, կամ եսիմ որ բարեկամը իրականում թուրք են: Անգամ գտնվում են մարդիկ, որ փրփուրը բերանին երդում-պատառ են ուտում, որ հաստատ գիտեն, թե ինչ գենետիկ շղթաներից է կազմված այս մարդկանց «ոչ այնքան հայկական» տոհմածառը: 

Հոգեբանի աչքով այս ամբողջ տեսարանը, սակայն, ոչ թե գենետիկայի, այլ հասարակության մի մասի կողմից այս կամ այլ քաղաքական գործչին չընդունելու մասին է: «Թուրք» անվանելը պարզապես հասարակության փորձն է զատելու, առանձնացնելու, օտարելու մարդուն: Նրան սեփական իշխանությունից դարձնել օտար, դրսից եկած, դավադիր ուժի դեսպան: Այսպիսով նաև լուծվում է սեփական սխալները վերլուծելու հարցը: Չէ՞ որ եթե պարզվում է, որ քո իշխանությունը օտար է, դրսից եկած դավադիր դեսանտ է, ուրեմն դու անմեղ ես: 

Դու կարող ես չփոխվել: 

Երկու կերպարների անվան շուրջ ատելությունն էլ կապված է Արցախի հետ: Մի դեպքում «Արցախի պաշտպանն է», որ «Արցախից ինչ-որ կլան էր իր հետ բերել ժողովրդին տիրելու համար», մյուս դեպքում՝ «Արցախից հրաժարվողն է», որը սակայն «ատելություն է սերմանում և ճնշում արցախցիներին»: 

Հաջորդ երևույթը, որ միավորում է երկու կերպարներին, ատելությունն է միմյանց նկատմամբ: Եվ հենց այստեղ է երևում հայ ժողովրդի երկատվածությունը: 1988 թվականին մարդիկ գոռում էին՝ միացում, արդյունքում ստացանք պառակտում: 

Այն արտահայտված է սոցիալական, ներքին մշակութային, ֆինանսական, գաղափարական և անգամ աշխարհաքաղաքական վեկտորների տարբերությամբ: Ու այս տարբերությունների վրա, որպես դրանց խորհրդանշան, բրենդ, ցուցիչ նշված է Քոչարյանի կամ Փաշինյանի անունը: Այս երկու ծայրահեղությունները մեր հասարակության՝ չափից դուրս տարօրինակ սիմետրիկ երեսի երկու մասերն են: Մեր ներկայիս քաղաքական ինքնության երկու ոտքերը, որը մենք չենք ուզում ընդունել՝ անվանելով «թուրք», այսինքն՝ վտանգավոր, մահաբեր, օտար…

Հարավարևելյան երկրներում տարածված մի լեգենդ կա: 

Գյուղացի տղան որոշում է սպանել իր երկիրը զավթած վիշապին, որը թալանում է մարդկանց, սովի և աղքատության մատնում: Նա հանդիպում է իմաստուն կրիային, որը նվիրում է նրան կախարդական թուր: Կրիան, սակայն, զգուշացնում է, որ թուրը կարող է սպանել միայն մեկ վիշապի: Տղան հաղթում է չար վիշապին, բայց շուտով պարզվում է, որ սպանողը հետո ինքն է վիշապ դառնում: Եվ, մեծ հաշվով, ամեն վիշապ ժամանակին եղել է իր դեմ կռվող քաջ մարտիկ: Այս լեգենդի այլ տարբերակներ կան աշխարհի տարբեր ծագերում: Վիշապը ներկայացնում է ճնշող իշխանությունը: Վիշապն ունի ուժ և ոսկի: Վիշապին սպանողը ինքն է վիշապ դառնում…

2008 թվականին ժողովրդի միջից դուրս եկած տղան տարիքն առած«իմաստուն ուսուցչի» աջակցությամբ սկսեց քաղաքական պայքարի երկար շրջափուլ: Տասը տարի անց նա կարողացավ սպանել «վիշապին» և տիրել նրա ուժին ու ռեսուրսներին: Հետո լեգենդը շարունակվում է… 

Բաղրամյան պողոտա: Ցուցարարների վրա նետվող լուսաձայնային նռնակներ: Վիրավորներ և տուժածներ: Ճիշտ այնպես, ինչպես 2008-ին էր: Պայքարող տղան անգամ ասում էր, որ ցուցարարներից մեկն ամենայն հավանականությամբ հենց այդ նռնակից է զոհվել: Իսկ հիմա մեզ հավաստիացնում է, թե նռնակներն անվտանգ են: Մենք լսում ենք արդարացումներ ու ոստիկանության գովք, գովք, գովք…

«Հիմա վիշապը դու ես»: 

Բայց մեր պատմությունն ավելի բարդ է: Տղան չի հաղթել «իր վիշապին»: Ինքն է դարձել է վիշապ: Եվ հիմա նայում է իր երբեմնի հակառակորդի աչքերի մեջ, որին նա նմանվել է սեփական կանաչ թեփուկներով և լայն բացվող թևերով: 

Անհնարին է հաղթել վիշապին, երբ դու էլ ես դարձել վիշապ, և փաստացի հակառակորդդ դարձել է քո սեփական արտացոլանքը… 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am

The post Հիմա վիշապը դու ես. հայ քաղաքական դեմքի երկու երեսը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Московские врачи пересадили сердце 12-летнему мальчику из Нижегородской области

Прогорклая кислятина в баночке: Росконтроль назвал кофе, которые лучше не покупать даже по акции

СЕНСАЦИЯ О ДЕЛАХ ЖУРНАЛИСТОВ ГОЛУНОВА И САФРОНОВА.

Беременную певицу Сати Казанову экстренно госпитализировали

Музыкальные новости

Депутат ЗСК Виктор Тепляков провёл комиссионный осмотр Центра творческого развития в Сочи

Контрольный матч. "Спартак" обыграл "Торпедо".

Аромат романса и романтика слова – звезды оперной сцены представили I Международный фестиваль «Мир классического романса»

Песков подтвердил информацию о подготовке визита Аббаса в Москву

Новости России

Чему научились участники Всероссийского проекта «Языковая Арт-резиденция» в Республике Башкортостан, расскажут в Национальной библиотеке имени Ахмет-Заки Валиди

«Оранжевый» уровень опасности погоды объявили в Москве из-за жары

Муниципальный форум «Управдом» состоится в городском округе Коломна 28 июня

"Путину будет очень тяжело": Тревожное пророчество Хазина о будущем России

Экология в России и мире

Каникулы на Сейшелах

Познание мышления мозга

Владивосток готовится к Всероссийскому молодежному театральному фестивалю “Место силы – Владивосток”

Дети Азии приняли директоров крупнейших цирков - Театр и Цирк, Культура и Концерт - Россия и Дети

Спорт в России и мире

Дарья Касаткина с уверенной победы стартовала на травяном турнире в Истбурне

МОК допустил Медведева и Андрееву к участию в Олимпиаде

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне

Уроженка Тамбова Арина Родионова вышла во второй круг квалификации Уимблдона

Moscow.media

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

В Москве пройдет 19-я выставка «Интеравто»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

CorpSoft24 перевела информационные системы ВДНХ на платформу «1С: Предприятие 8»











Топ новостей на этот час

Rss.plus






Свыше трех тонн консервированной фасоли изъяли в Нижегородской области

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: на фестиваль в Якутск приехали директора крупнейших цирков и продюсеры, профессиональные артисты

Огневая полоса и взлом закрытых дверей: в Туле начались соревнования спецназа МЧС

Прогорклая кислятина в баночке: Росконтроль назвал кофе, которые лучше не покупать даже по акции