Պաղեստինի պետության ճանաչումը ՀՀ-ի կողմից այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում: Մենք գիտենք, որ իսրայելական կողմը տարբեր ձևերով աջակցում է Ադրբեջանին, և 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն է ցուցաբերել՝ և՛ զենքի, և՛ մասնագետների ու փորձի փոխանակման տեսքով: Եվ այս իրավիճակում բոլորից առաջ ընկնել և ճանաչել Պաղեստինի պետությունը, կարծում եմ, ոչ մի լավ բանի չի տանի: