ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում իրականացվող պեղումները ավարտվել են։ Ավետիս Գրիգորյան, հնագիտական արշավախմբի ղեկավար. Հողաշերտից մաքրվել են 14-րդ դ․ պալատի և հարակից եկեղեցու ավերակները։ Բացվել են կառույցների հիմքերը ներքուստ և արտաքուստ, հայտնաբերվել են քանդակազարդ և սրբատաշ բազմաթիվ կարևոր շինաքարեր, սյունախարիսխներ, զուգահեռ