Добавить новость

В Госдуму РФ внесен законопроект, ограничивающий круг лиц, которые признаются соотечественниками

Очистные в Нижней Туре появятся к 2028 году

Отменять нельзя оставить. Алтайские эксперты о том, где поставить точку в вопросе ЕГЭ

«Папина гордость». Лиза и Николай Песковы. Одна бесит общественность, второй «борется» за звание героя

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ապրել ու օգնել ապրելու. «Մտածում էի՝ ինչ պիտի ասեմ, ոնց սկսեմ, բայց հետո հասկացա, որ ուղղակի պիտի տեսնեմ ու զգամ իրենց»․ Աննա Մխիթարյանը 

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։  Աննա Մխիթարյանը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ 18-ամյա Դավիթին, […]

The post Ապրել ու օգնել ապրելու. «Մտածում էի՝ ինչ պիտի ասեմ, ոնց սկսեմ, բայց հետո հասկացա, որ ուղղակի պիտի տեսնեմ ու զգամ իրենց»․ Աննա Մխիթարյանը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։ 

Աննա Մխիթարյանը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ 18-ամյա Դավիթին, որ տան կրտսեր զավակն էր, երկու քույրերի և ընտանիքի սիրելին։ 

Ու թեև Դավիթն այսօր ժպտում է միայն տան անկյուններում կախված լուսանկարներից, Աննան ասում է՝ որդուց հետո կարողացել է հավաքել ուժերն ու կյանք վերադառնալ։ 

«Դավիթին կորցնելուց կարճ ժամանակ հետո ես կարողացա ինքս ինձ ոտքի կանգնեցնել և կյանք վերադառնալ։ Ցավն իհարկե կար, բայց երևի գիտակցությանս և հավատիս շնորհիվ ամեն ինչի միջով անցա, իսկ հետո որոշեցի նաև իմ փորձով օգնել մյուս կանանց։ 

Ես փոխանցում էի այն, ինչ զգում էի, և այն, ինչն օգնել էր հենց ինձ»,- պատմում է Աննան՝ հիշելով անհանգստության այն չափաբաժինը, որ ուներ առաջին որդեկորույս ընտանիքին այցելելիս։ 

«Մտածում էի՝ ինչ պիտի ասեմ, ոնց պիտի սկսեմ, որ ավելի ճիշտ լինի, բայց հետո հասկացա, որ ուղղակի պիտի տեսնեմ ու զգամ իրենց, իսկ ասելիքն արդեն ինքնըստինքյան կգա, խոսակցությունն էլ կստացվի։ Այդպես էլ իհարկե եղավ, բայց այս մտքերն ամեն այցելության ժամանակ էլ ունենում եմ»,- ասում է Աննան, որ չնայած առաջին հայացքից ամուր է թվում, սակայն որդու մասին խոսելիս ամեն բառն ընտրում է շատ զգուշությամբ։

Դավիթ Հակոբյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսին՝ ծառայության անցնելով սկզբում Մարտունի 2-ում, ապա Ջրականում, որտեղ էլ կռվել է նաև, երբ պատերազմը սկսվել է։

«Մենք պատերազմի սկսվելու լուրն ավելի ուշ իմացանք, իսկ երբ երեկոյան Դավիթը զանգեց, ասեց, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու որևէ բան չկա։ Միայն իմացանք, որ առաջին հարվածը հենց իրենց մոտ է եղել, ու իրենց 20 հոգանոց ջոկատը բաժանվել է երկու մասի»,- հիշում է մայրն ու հավելում՝ Դավիթի հետ ամենօրյա զանգերն ընդհատվել են հոկտեմբերի 11-ին։

«Էդ օրն ասեցի՝ տղե՛ս, ես քո համար աղոթում եմ, դու պաշտպանության տակ ես, ասեց՝ գիտեմ, մա՛մ, իսկ ով էլ գնում ա, ուրեմն իրանն էսքանն էր։ Ես էդ օրը զգացի, որ ինքն էլ հետ չի գալու ու դրանից հետո ինքն էլ չզանգեց, չնայած գիտեմ, որ իր զոհվելուց առաջ ընկերոջ հետ մոտ 20 րոպե խոսել էր․․․ երևի ուզում էր՝ մենք իրար տենց հրաժեշտ տայինք․․․»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 13-ին անօդաչու թռչող սարքի հարվածից, որի հետևանքով վնասվել է նրա գլխավոր երակը։ Ընկերոջ խոսքով՝ թեև փորձել են Դավիթին տեղափոխել Ստեփանակերտ, այնուամենայնիվ, ծանր վիրավորման հետևանքով չի հաջողվել փրկել կյանքը։

«Ամսի 13-ին էդ տղան զանգել էր փեսայիս ու ասել էր, որ Դավիթը ոտքից վիրավոր ա, ու իրեն տեղափոխել են վերև։

Էդ օրը աղջկաս տանն էինք, ու փեսաս զանգեց, խնդրեց հեռախոսը ամուսնուս փոխանցենք։ Ինքը ոչ մի արտասովոր բան չասեց, բայց ես ինչ-որ բան զգացի ու միանգամից մտածեցի, որ հեսա գալու են ասեն՝ Դավիթն էլ չկա։ Հետո իհարկե ասեցին, որ Դավիթը վիրավոր ա, բայց ինչ վիրավոր, ինչ բան․․․»,- լռում է մայրը։

3 օր շարունակ բոլոր հնարավոր ու անհնար վայրերում Դավիթին փնտրելուց հետո ընտանիքը նրան գտել է հոկտեմբերի 15-ին Գորիսի դիահերձարաններից մեկում։ Նրան ճանաչել են ձեռքի վրայի գայլի դաջվածքով, որ արել էր դեռահասության տարիքում, ծնողներից գաղտնի։

«Մենք դեռ էդ փնտրտուքների մեջ էինք, ամեն մեկս մի տեղ էր զանգում, բայց 15-ի երեկոյան շատ տարբեր մարդիկ սկսեցին մեր տուն գալ։

Երբ փեսաս եկավ, ասեց՝ շատ ծանր ա Դավիթի վիճակը, հույս չեն տալիս, ասեցի՝ չէ, Դավիթը չկա»,- հիշում է Աննան ու հավելում՝ թեև բարդ էր Դավիթից հետո ապրելը, բայց իրեն հաջողվեց դուրս գալ ցավի միջից և շարունակել կյանքը։

«Ինձ ոչ ոք պետք չէր, որ ուժ տար, որովհետև իմ ուժն իմ հավատն էր, ու հենց էդ հավատն էլ ինձ անցկացրեց էդ ամենի միջով։ Ես հավատում եմ երկնային արքայությանը ու գիտեմ, որ Դավիթս կա, որ լավ տեղում ա, ու հենց էդ գիտակցումն էլ ինձ օգնեց, որ ամեն ինչ տանեմ գիտակից ձևով»։

Աննան հիշում է՝ այս ամենից հետո էր, երբ ստացավ «հավասար խորհրդատու» դառնալու առաջարկը և սկսեց մասնակցել ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացներին, ապա նաև այցելել իր պես կորուստ ունեցած ընտանիքներին։

«Երբ ստացա դասընթացներին մասնակցելու առաջարկը, մտածեցի՝ պիտի անպայման փորձեմ ու օգնեմ: Դասերին սկզբում 60 մասնակից կար, վերջում մնացինք 13 կանանցով։ Պատճառները տարբեր էին՝ մարդ կար, որի համար ծանր էր էդ ամենը նորից վերապրելը, մարդ կար, որ դեռ ինքն ուներ աջակցության կարիք և պատրաստ չէր մյուսներին օգնելու, մարդ էլ կար, որ պարզապես չէր կարողանում դասընթացները համատեղել աշխատանքի հետ»,- պատմում է Աննա Մխիթարյանը և նշում՝ շատերը փոխվում էին դասընթացներից հետո։

«Սկզբում բարդ էր, որովհետև պատմությունները լսելիս հուզվում էինք, մեզնից շատերի վրա դրանք ծանր ազդեցություն էին թողնում, բայց երբ սկսեցինք անընդհատ խոսել էդ ամենի մասին, աստիճանաբար սկսեցինք ավելի սառը կերպով ընդունել մեր լսածը և սովորել կողքից նայել ամեն ինչին»։

Աննա Մխիթարյանի խոսքով՝ դասընթացների ավարտից հետո աշխատել է շատ ծնողների հետ ու մեծ մասամբ կարողացել է օգնել նրանց, այդուհանդերձ, յուրաքանչյուրի փոփոխությունը եղել է հենց նրանց իսկ որոշումն ու ցանկությունը։

«Ես ասում եմ այն, ինչ զգում եմ, և այն, ինչն անձամբ ինձ է օգնել։ Կան, օրինակ, ծնողներ, որոնց հետ աշխատելուց հետո իրենք էին արդեն հավասար խորհրդատու դառնալու ցանկություն հայտնում։ Մարդիկ, որոնց կարողացել եմ օգնել, իրենք են ապաքինվելու ցանկությունն ունեցել, իսկ ես ուղղակի կողքից փորձել եմ աջակցել, իրենք էլ բռնել են էդ օգնությունից ու փոփոխության գնացել»,- ասում է Աննան ու հավելում՝ այնուամենայնիվ, կան դեպքեր, որոնց հանդիպելու դեպքում չգիտի՝ ինչ է ասելու կամ ինչպես է օգնելու։

«Դեպքեր կան, որ մտածում եմ, գնամ՝ ինչ եմ ասելու։ Եթե, օրինակ՝ այցելեմ ծնողի, որ կորցրել է իր միակ երեխային և ուրիշ երեխաներ չունի, ի՞նչ եմ խորհուրդ տալու, ինչպե՞ս եմ օգնելու։ Եթե մյուս դեպքերում կարող եմ ասել՝ դուք կորցրել եք, ես էլ եմ կորցրել, էս դեպքում իրենք ինձ հանգիստ կարող են ասել՝ դու էլի երեխաներ ունես, իսկ ես չունեմ, ինչո՞վ մխիթարվեմ․․․»։

Թեև կորստի ցավին և դրա հետ եկած հոգեբանական դժվարություններին՝ Աննա Մխիթարյանը խորհուրդ է տալիս ծնողներին շարունակել կյանքը և իրենց կյանքի իմաստը դարձնել իրենց իսկ ապրելը։

«Շատերի հետ խոսում եմ, ասում են՝ իմ երեխեն իմ Աստվածն էր, ես ինչպես շարունակեմ ապրել, եթե իմ երեխեն չկա, բայց ես միշտ ասում եմ, որ ցանկացած մարդու ապրելու իմաստը պիտի լինի հենց իր ապրելը՝ հեշտ թե դժվար, պիտի փորձենք շարունակել մեր կյանքը հենց մեզ ու մեր սիրելիների համար»,- ասում է Աննա Մխիթարյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am

The post Ապրել ու օգնել ապրելու. «Մտածում էի՝ ինչ պիտի ասեմ, ոնց սկսեմ, բայց հետո հասկացա, որ ուղղակի պիտի տեսնեմ ու զգամ իրենց»․ Աննա Մխիթարյանը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Есть пострадавшие: на оборонном предприятии в США произошел взрыв

В режиме «одного окна»: в Москве заработал первый военно-социальный центр Минобороны для помощи военнослужащим

Автомобили в каршеринге будут сами снижать скорость

«Папина гордость». Лиза и Николай Песковы. Одна бесит общественность, второй «борется» за звание героя

Музыкальные новости

Собянин вручил премии города в области архитектуры и градостроительства

Сеть клиник «Будь Здоров» приняла участие в VK Fest в Санкт-Петербурге

AFAKE: мелодичная и многогранная сенсация на стыке жанров

Этим летом в Театре в Хамовниках проходят интересные премьеры

Новости России

Воробьев: мемориал в память жертв теракта создадут после реставрации «Крокуса»

В режиме «одного окна»: в Москве заработал первый военно-социальный центр Минобороны для помощи военнослужащим

Туляк стал серебряным призером первенства России по пауэрлифтингу

Лавров: России, КНР и Монголии интересна интеграция экономических проектов

Экология в России и мире

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов

Детектив Финник на VK Fest

Сеть клиник «Будь Здоров» приняла участие в VK Fest в Санкт-Петербурге

Детский сад на 180 мест построят в Реутове

Спорт в России и мире

Бекхэм оценил шутку Радукану о сравнении её игры на Уимблдоне-2024 и Англии на Евро-2024

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже

Уимблдон. 3 июля. Алькарас сыграет вторым запуском, Медведев и Синнер выйдут на Центральный корт

30-я победа в сезоне: Медведев справился с Мюллером, а Карацев из-за травмы не доиграл матч с Хачановым на Уимблдоне

Moscow.media

Вернувшийся из районов СВО сводный отряд спецназа Росгвардии встретили в Москве

Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ

Столичный спецназ Росгвардии завершил полевой выход в Подмосковье

Острова укладываеюся спать...











Топ новостей на этот час

Rss.plus






В Госдуму РФ внесен законопроект, ограничивающий круг лиц, которые признаются соотечественниками

Мужчина, пытавшийся увести ребенка в Москве, вел его в магазин "за вкусняшками"

Очистные в Нижней Туре появятся к 2028 году

Отменять нельзя оставить. Алтайские эксперты о том, где поставить точку в вопросе ЕГЭ