«Ազատություն» ռ/կ. Ֆրանսիան 36 հաուբից է մատակարարելու Հայաստանին, հրետանային համակարգերի գնման հայ-ֆրանսիական պայմանագրից երկու օր անց հայտնում է «Ֆիգարոն» (Le Figaro)՝ վկայակաչելով գործարքից քաջատեղյակ իր աղբյուրները։ Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի փոխխմբագիրն էլ X-ում գրել է, թե հաուբիցները Երևան կհասնեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։ Ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Երևանը պաշտոնապես չեն մանրամասնել գործարքը, ո՛չ դրա արժեքը, ո՛չ