ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ինչպես և ենթադրելի էր, խնդիրը զուտ տեխնիկական է։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Դրանք համընկնում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի («COP29») հետ, ուստի և որոշել են առաջ գցել ընտրությունները։