Ճապոնիայի կայսր Նարուհիտոն խոստովանել է, որ իր ընտանիքը գահաժառանգների պակաս ունի՝ միապետության համար շարունակվող ճգնաժամի ֆոնին: Ճապոնիայի իրավահաջորդության խիստ օրենքներն արգելում են կանանց գահ բարձրանալ, ինչպես նաև նրանցից պահանջում են հրաժարվել տիտղոսներից, եթե ամուսնանում են շարքային մարդկանց հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ներկայում Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամներից շատերը բավականին մեծ տարիքում են՝ անդամներից ութը 60-ն անց են: Իրավիճակն առավել բարդացնում է այն փաստը, որ կայսերական ընտանիքի 16 անդամից միայն չորսն է արական սեռի:
Այժմ 64-ամյա կայսր Նարուհիտոն հազվադեպ մեկնաբանություն է արել կայսերական տան առջև ծառացած ճգնաժամի մասին:
«Կայսերական ընտանիքի արական սեռի անդամների թիվը նվազում է, նրանք ծերանում են, իսկ կին անդամները լքում են կայսերական ընտանիքն ամուսնանալուց հետո», - ասել է Նարուհիտոն:
Պարբերականը նշում է, որ եթե ամուսնությունը լիներ արքայազնի հետ, նրանք կարող էին մնալ ընտանիքում, սակայն խնդիրն այն է, որ նրանց համար թագավորական ընտանիքներից փեսացուներ չկան:
«Այս գործոնների պատճառով կայսերական ընտանիքի՝ պետական պարտականություններ ստանձնելու համար հարմար անդամների թիվը նախկինի համեմատ նվազում է: Սա խնդիր է, որը վերաբերում է կայսերական ընտանիքի ապագային», - շարունակել է նա:
Կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն ունեն միայն մեկ երեխա՝ արքայադուստր Աիկոն, որը ծնվել է 2001 թվականին։ Սակայն նա չի կարող տիրանալ երկրի գահին։ Սա նշանակում է, որ գահաժառանգը Նարուհիտոյի կրտսեր եղբայրն է՝ 58-ամյա թագաժառանգ Ֆումիհիտոն։
Կայսերական ընտանիքի մյուս արական սեռի անդամներն են թագաժառանգ Ֆումիհիտոյի որդին՝ 17-ամյա արքայազն Հիսահիտոն, և Նարուհիտոյի հորեղբայրը՝ 88-ամյա արքայազն Հիտաչին:
Կայսր Նարուհիտոն
Նրա դուստրը
Թագաժառանգ Ֆումիհիտոն
Արքայազն Հիտաչին
101-ամյա արքայադուստր Յուրիկոն
Կայսրը՝ կնոջ և դստեր հետ