Ucom-ը գործարկել է ուսանողական ծրագիր, որի շրջանակում բուհերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները կարող են արձակուրդի շրջանում պրակտիկա անցնել ընկերությունում։ Ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցելու են մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների և պրակտիկա են անցնելու ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգերի կենտրոնում։ Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ։