Добавить новость

Один из самых известных русских скульпторов-анималистов. В Дарвиновском музее проходит выставка Андрея Марца

Воробьев поздравил школьников из Подмосковья с гран-при на олимпиаде по физике

«Дневной дозор»: Стоит ли отказываться от традиционного голосования в пользу электронного?

Роспотребнадзор разрешил купаться в четырех зонах отдыха Москвы

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում ոռոգման ջրի բացակայության պատճառով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող  գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի գործունեությունը և Հումանիտար կենտրոնի կողմից առաջնային արձագանքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում: Իրականացվել են կայուն կենսապայմանների ապահովման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ առաջնային սոցիալական աջակցության միջոցառումներ, կեցության աջակցություն, առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն, զբաղվածության ապահովում, բնակարանային ապահովություն, զբաղվածության հնարավորություններ` բնակարանային ծրագրի շրջանակում նախընտրելի բնակավայրերում: Զեկուցվել է, որ 2024 թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ, 1065 անձ էլ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից:

Միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 300 դպրոցի կառուցման հետ կապված 2023-ին իրականացված աշխատանքները: Ըստ փոխվարչապետի, իրականացվել է կառուցման ենթակա դպրոցների և կրթահամալիրների տեղորոշում՝ ըստ բնակավայրերի, Կառավարության որոշմամբ  հաստատվել է 300 դպրոցների ցանկը, սահմանվել են գնման առանձնահատկություններ նախատեսող կարգավորումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև կարողությունների ձևավորմանը և ռեսուրսների հնարավորինս համաչափ տեղաբաշխմանն ուղղված միջոցառումներ:

Ներկայացնելով ընթացիկ ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ շահագործման է հանձնվել  8 դպրոց՝ ընդհանուր թիվը հասցնելով 28-ի, 43 դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 24-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2024թ․ ավարտը: 2023թ. դեկտեմբեր ամսին հայտարարվել է 83 նոր մրցույթ, պայմանագիր է կնքվել 23 կազմակերպության հետ, իրականացված ընթացակարգային փոփոխություններից հետո հայտարարվել է ևս 50 նոր մրցույթ․ 43-ի դեպքում կնքվել է պայմանագիր, 7-ի դեպքում հայտերը ներկայացման փուլում են: 2024թ․ ընթացքում նախատեսվում է հայտարարել ևս 21 նոր մրցույթ: Ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 165 դպրոցների ու կրթահամալիրների կառուցման աշխատանքներ։

500 մանկապարտեզների կառուցման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 430 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքներ։

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին: Նշվել է, որ մեկնարկել են Ագարակ-Քաջարան հատվածի շինաշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումն ավարտական փուլում է: Արդեն իսկ սկսվել է ջրի ամբարման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը խոսելով Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասին՝ նշել է, որ Սյունիք կատարած այցի ընթացքում առավել մանրամասն է ծանոթացել նախագծին և հավելել. «Միայն այդ հատվածն ահռելի մեծ նախագիծ է, և այդտեղ պետք է ուշադիր լինենք: Իհարկե, միջազգային մրցույթ է, կառուցապատող ընկերությունից տպավորությունը լավն էր, որովհետև այդ կարգի նախագծեր է իրականացրել: Իրոք, ռազմավարական շատ մեծ ծրագիր է: Հույս ունեմ, որ նախանշված ժամկետներում կկարողանանք իրականացնել»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի հետ կապված ևս մեկ դիտարկում է կատարել՝ հիշեցնելով, որ 2021 թվականից ինտենսիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են այնտեղ իրականացվել: Վարչապետն արձանագրել է, որ կառուցված ճանապարհային ցանցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի առնվազն որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը:

Սուբվենցիոն ծրագրերի մասով փոխվարչապետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 273 հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 92,7 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 49,4 մլրդ դրամ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել  քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում բարձրացված խնդիրը, մասնավորապես, ոռոգման ջրի հետ կապված: «Մենք ի՞նչ ենք արձանագրում, չնայած, ենթադրում եմ, գիտեինք, բայց տեղում դա ավելի շուտ և ավելի արագ է արձանագրվում: Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում, այնտեղ կարող է նուռ աճել, թուզ աճել, կիվի աճել, կոմերցիոն մեծ հետաքրքրություն ունեցող մշակաբույսեր, բայց ուղղակի հնարավոր չէ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով ջրային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Այս առումով, վարչապետը կարևորել է քաղաքական առաջնահերթություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքը: «Հետևաբար, սուբվենցիոն ծրագրի մեր հայեցակարգն ու գաղափարաբանությունը պիտի գուցե փոխենք, սուբվենցիոն համակարգը համապատասխանեցնենք մեր քաղաքականություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել գործարար միջավայրի զարգացման, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի, ջրային ոլորտում առկա խնդիրների քարտեզագրման և դրանց հասցեագրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման, պատժամիջոցների ռիսկերի կառավարման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հին Երևան և  33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրերին և առկա խնդիրներին, որոնց առնչությամբ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին՝ նշվել է, որ 2023 թ. օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԿԲ ռազմավարության, ճանապարհային քարտեզի և արդյունքային շրջանակը, հստակեցվել է լիազորությունների շրջանակը, ՀԿԲ ռազմավարության միջոցառումների իրականացման համար փոխվարչապետի գրասենյակում ձևավորվել է փորձագիտական թիմ:

Բարեգործական ծրագրերի մասով Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ ստացվել է 842 հայտ, որից հաստատվել է 829-ը, մերժվել՝ 13-ը, փոխվարչապետի որոշումներով բարեգործական որակված ծրագրեր են իրականացրել 127 կազմակերպություն:

Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Զեկուցվել է, որ իրականացվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հաշվառման համակարգի արդիականացում, «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» նախագծի եւ գործողությունների ծրագրի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատություններում ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական պարտադիր ծրագիր ներդնելու հնարավորություն, ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (iRAP) կիրառման հնարավորություն՝ ճանապարհներն ըստ անվտանգության մակարդակի վարկանիշավորելու նպատակով և այլն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրները  պետք է ամբողջական գույքագրել և առաջարկել համապատասխան լուծումներ: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է ճանապարհային նշանների հետ կապված խնդիրները՝ ավելացնելով, որ իրականացված վերլուծությունների համաձայն՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների համակարգը լիարժեք անվտանգություն չի ապահովում, և աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արագությունը տարածության վրա չափելու համակարգի: «Բայց հիմա մենք մտածում ենք, որ գուցե արժե, որ «Ա» կետից «Բ» կետը հասնելու ճանապարհը չափվի և այլն: Ես ուրիշ խնդիր եմ տեսնում, դրա մասին նաև խոսել եմ, ճանապարհային նշանների այն աստիճանի առատություն կա որոշ հատվածներում, որ ակնհայտորեն վարորդին շփոթության մեջ է դնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Прогноз погоды в Твери: жара до +33 и грозы

Одно первое и шесть призовых мест завоевала команда Иркутской области на межрегиональном этапе Национального чемпионата «Профессионалы»

В Кузбассе подростков, пропавших в Поднебесных Зубьях, признали умершими. Продолжат ли их искать?

Минсельхозпрод Подмосковья назвал лучшие ветеринарные станции региона

Музыкальные новости

Неожиданный актёрский дуэт Филиппа Киркорова и Дениса Дорохова в самой необычной приключенческой комедии года «Братья»

Хитрый план Путина по переселению госкорпораций

Песков о поездке атлетов на Олимпиаду: это решение каждого спортсмена

ОНЛАЙН ПРЕМЬЕРА СЕРИАЛА «ЧИСТЫЕ» В ОНЛАЙН-КИНОТЕАТРЕ WINK.RU: ПОГРУЖЕНИЕ В АТМОСФУ ПРОШЛОГО НА ЭКРАНЕ LG OLED evo

Новости России

Политика Гозмана заочно приговорили к 8,5 года колонии за фейки об армии

Старейшему селекционному учреждению России в Подмосковье передадут более 190 га земли

В НАТО рассказали, зачем им расширение в Чёрное море и на Балканы

Поликлиники и больницы без бумажной волокиты⁠⁠

Экология в России и мире

Доктор Кутушов объяснил, как сердечникам защищаться от жары

Аренда посуточного жилья для россиян резко подорожала в июле

Императорский маршрут

Краевой центр общественного здоровья и медицинской профилактики подвел первые итоги летней оздоровительной кампании

Спорт в России и мире

Джокович вышел в четвертьфинал Уимблдона

Теннисист Медведев обыграл итальянца Синнера и вышел в полуфинал Уимблдона

Калинская о снятии с Уимблдона: проблемы с кистью очень мешали

Испания в финале Евро, 16-летний Ямаль забил Франции, Аргентина в финале Копы, Медведев прошел Синнера, Соболев принял предложение «Зенита», КХЛ отделяется от ФХР и другие новости

Moscow.media

Работа факультета «Юридическая психология» МГППУ отмечена на всероссийском фестивале «Потомки великих мастеров»

Вечерняя Вишера

Автопарк BelkaCar в Москве пополнился новыми Solaris HS

Власти Екатеринбурга разрешили "Бруснике" снести больницу за Макаровским мостом











Топ новостей на этот час

Rss.plus






Жители Подмосковья оценили работу трех ветеринарных станций региона

В Ростовском кремле открылась выставка Музея МХАТ

Столичные железнодорожники выиграли в производственном соревновании

Воробьев поздравил школьников из Подмосковья с гран-при на олимпиаде по физике