Օրվա իշխանությունները շեշտում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և մեկ կենտրոնից կախված չլինելու կարևորությունը, ձգտում դեպի Արևմուտք, մինչդեռ նույն իշխանությունն էապես մեծացրել է մեր երկրի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ 2014 թ.-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը Հայաստանի