«Հրապարակի» զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը: – Բաքուն հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող զենքերը նպաստում են լարվածության օջախների աճին ու Հայաստանին դրդում են ագրեսիայի: Նման հիստերիկ դրսեւորումների մեղավորը գուցե մե՞նք ենք, չէ՞ որ մենք երբեք չենք բարձրաձայնում, որ Ադրբեջանը կատաղի զինվում է, եւ չենք հասկացնում, որ ցանկացած պետություն իր ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք