Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2 որսորդական շուն է նվիրել, հայտնում է rbc.ru-ն:
Խոսքը պունգսանը որսորդական շների ցեղատեսակի մասին է: Սա շատ հազվագյուտ տեսակ է և գրեթե անհայտ Հս. Կորեայի սահմաններից դուրս:
Այս շներն ավանդաբար օգտագործվում են խոշոր կենդանիների, այդ թվում՝ ամուրյան վագրի որսի համար: