Добавить новость

Собянин: Около 320 семей переезжают в новостройку по программе реновации в Можайском районе

В Подмосковье от борщевика обработали более 21 тысячи га земли

В парке «Кузьминки» пройдет фестиваль «Книгочей»

Минэкологии Подмосковья призывает жителей быть осторожными вблизи водоемов



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և ՀՀ-ի նոր կյանքի խորհրդանիշն է․ Փաշինյան (տեսանյութ)

Նախօրեին Սյունիքի մարզ կատարած իր այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետի առաջին կանգառը եղել է Կապան քաղաքում: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է ս.թ. հուլիսին 25-ին: Սուբվենցիոն ծրագրով մաքրվել և կահավորվել է 500 գծմ գետի հուն, պայմանագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է նաև Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 170 սանի համար նախատեսված, կահավորված մանկապարտեզ: Պայմանագրի արժեքը 295 մլն դրամ է, որից պետական մասնաբաժինը 80 տոկոս է` 236 մլն դրամ:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան մուտք գործող հատվածի աշխատանքների ընթացքին: Ճանապարհի երկարությունը 4 կմ է, արժեքը 1,404 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Կապան-Ճակատեն նոր ճանապարհի իրականացված աշխատանքներին: Ճանապարհի երկարությունը 7,5 կմ է, արժեքը 1,454,5 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր, հանդիպել տեղի բնակիչներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Մասնավորապես, դրանք վերաբերել են գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը, խմելու ջրագծի կառուցման, տանիքների վերանորոգման, բնակարանաշինության և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և, ըստ կարևորության և հերթականության, դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում կառավարության ղեկավարը ծանոթացել է Կապան-Ծավ-Մեղրի 17,2 կմ երկարությամբ հատվածում իրականացված նորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 1,046 մլրդ դրամ է, միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք մեկնարկել են 2024թ. մայիսին, ավարտը նախատեսված է 2026թ. վերջին: Ծրագրի արժեքը 214.4 մլն. դոլար է, իսկ շինաշխատանքներն իրականացնում են իրանական երկու ընկերություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ծրագրի ռազմավարական բնույթը տարածաշրջանի համար և կարևորել շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը:

Քաջարանում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվել են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120 մլն դրամ։ Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է: Վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել կատարված բարեկարգման աշխատանքների ու ստեղծված պայմանների համար:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Վերջերս կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել։ Վարչապետն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, ինչը կնպաստի Կապանում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Մ-2 Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Ճանապարհի երկարությունը 11,04 կմ է, ծրագրի արժեքը` 3,018 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է: Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առիթով:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցերին և բնակիչների հետ հանդիպումներին, ընդգծել, որ դրանք մեծ էներգիա են հաղորդել: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին: Վարչապետն ընդգծել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր մեր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է և ամեն օր իր ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնում է, և դա առաջին հերթին հանրության ըմբռնման և աջակցության շնորհիվ: «Մենք պետք է քայլ-քայլ, հետևողական Իրական Հայաստանը կառուցենք: Սա է Իրական Հայաստանը, որտեղ ապրում են իրական մարդիկ, որտեղ ապրելն ամոթ չէ, որտեղ մարդիկ պետք է սիրեն կյանքը, որտեղ կյանքը սիրելը պետք է հնարավոր լինի, ապրելը, աշխատելը, հարստանալը, բարեկեցիկ ապրելը պետք է հնարավոր լինի»,- նշել է վարչապետը:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Рафик Загрутдинов: 100 домов снесли в Москве по программе реновации с начала года

РИА Новости: глава «Уральских заводов» Мусин поставлял зарубежные рации

Мария Багреева: московские заказчики провели более 3000 совместных закупок

Для культурного досуга. Два КДЦ построят в столице в этом году

Музыкальные новости

Документальный фильм «Газпром-Медиа» покажут на НТВ и крупнейших российских платформах 
в День памяти и скорби 22 июня

Начались съемки сериала “Три сестры” с Ларисой Гузеевой, Павлом Деревянко и Юлией Александровой

Замок Пугачевой в деревне Грязь оценили в 11 млн рублей

Ассоциация «СИЗ» презентует серию мультфильмов по охране труда

Новости России

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона

Замглавы МИД Рябков: договор России и КНДР носит оборонительный характер

В Москве прошёл турнир по мини-футболу, посвящённый памяти генерал-лейтенанта Шидловского

Для российского академика запросили 5,5 года за хищение 168 миллионов рублей у РАН

Экология в России и мире

Шедевры Моцарта в музее-заповеднике «Царицыно» – Relax FM приглашает совершить музыкальное путешествие сквозь эпохи

Ледяная ловушка: доктор Кутушов рассказал про опасность мороженого в жаркую погоду

Moschino menswear SS-2025 (весна-лето 2025)

Неделя восточной культуры "Караван Парад" на ВДНХ

Спорт в России и мире

Грузия сыграла вничью с Чехией на Евро, Калинская вышла в финал Берлина. Главное к вечеру

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»

Moscow.media

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G

ТСМ готовит полигон для конкурса механизаторов

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

В центр Кронштадта из центра Петербурга и Петергофа теперь можно добраться на метеорах











Топ новостей на этот час

Rss.plus






Арестованный Мусин поставлял иностранные радиостанции вместо российских

Замглавы МИД Рябков: договор России и КНДР носит оборонительный характер

Псковские сотрудники ФСБ пресекли крупную контрабанду наркотиков

World Aquatics отказала Ефимовой в wild card для участия в Олимпиаде-2024