Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի Սալլի բնակավայրի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչից ճանապարհը երկկողմանի փակվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են փրկարարներն ու պարեկները, տարածքը սահմանազատվել է, ե րթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցները, որոնք տեղի ճանշինի հետ աշխատանքներ են ձեռնարկում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։